ՄՄարիամ Մխիթարյան

Լիտվան, հետևելով Լատվիային, արգելում է բելառուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը

Լիտվան, հետևելով Լատվիային, արգելում է բելառուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը

Օգոստոսի 16-ից Լիտվան կարգելի Բելառուսից մարդատար ավտոմեքենաների մուտքն իր տարածք՝ անկախ Բելառուսում գրանցված մեքենայի վարորդի կամ սեփականատիրոջ քաղաքացիությունից։

«Եվրամիությունում, այդ թվում՝ Լիտվայում գտնվող բելառուսական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքենաները պետք է տարածքը լքեն մինչև 2025 թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Օրենքը խախտելու դեպքում մեքենան կառգրավեն, օրինախախտին էլ տուգանք է սպառնում»,- հաղորդել է Լիտվայի մաքսատունը։ Որոշումը բացատրել են Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթով։

Նշվել է նաև, որ արգելքը չի տարածվում դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների, այդ թվում՝ պատվիրակությունների, դեսպանատների և ներկայացուցչությունների օգտագործման համար նախատեսված մեքենաների վրա։

Նախկինում նման արգելք էր սահմանել Լատվիան։

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ որոշումը խելագարություն է համարել, միևնույն ժամանակ նշել է, որ Վիլնյուսի որոշումն ունի իր առավելությունները տնտեսական տեսանկյունից, քանի որ այդ կերպ Բելառուսի քաղաքացիները կդադարեն այնտեղ փող արտահանել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում