ՄՄարո Թարվերդյան

Արագածոտնի մարզում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Արագածոտնի մարզում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Կառավարության նիստում կայացվել է որոշում, որով կստեղծվի ազատ տնտեսական գոտի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում` ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ ակնկալվում է խթանել զբոսաշրջության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, նպաստել ներդրումների ներգրավումը։

Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում միայն կազմակերպչի ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) և այլ ենթակառուցվածքների կառուցման համար:

Ծրագրի համաձայն՝ կազմակերպիչը բացի հիմնական ենթակառուցվածքներից, կառուցելու է նաև ճոպանուղիներ, երեք հյուրանոց, ռեստորան, սահադաշտ, մանկական զբաղմունքի կենտրոն, սպա կենտրոն, որտեղ լինելու են բազմաթիվ հիմնական աշխատողներ։ Համաձայն ներկայացված գործարար ծրագրի՝ ԱՏԳ-ի ստեղծման դեպքում նախատեսվող աշխատատեղերի քանակը առաջին փուլում կկազմի 1,500, իսկ երրորդ փուլում կհասնի 10,400-ի:

Միջին ամսական աշխատավարձը առաջին փուլում կկազմի 180,000 դրամ՝ հետագայում աճման միտումով։ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ: Համաձայն զբոսաշրջային հոսքերի կանխատեսումների, առաջին փուլի ավարտին ակնկալվում է, որ հանգստավայր կայցելի օրական մինչև 20,000 այցելու ձմեռային սեզոնին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում