ՎՎարդուհի Հարությունյան

Բերբոքն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Բերբոքն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Մերձավոր Արևելքում բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել էսկալացիայից։

«Դրանից ոչ ոք չի շահում, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ստիպված լքել իրենց տները, և ավելի ու ավելի շատ երեխաներ են կորցնում իրենց ծնողներին: Եվս մեկ պատերազմը միայն նոր տառապանքներ կբերի բոլոր կողմերին։ Իրավիճակը շրջելու հնարավորություն դեռ կա»,- X-ի իր էջում գրել է Բերբոքը։

Նրա խոսքով՝ չի կարելի բաց թողնել հումանիտար հրադադարի և պատանդների ազատման հնարավորությունը, ինչը, նրա խոսքով, կնպաստի նաև տարածաշրջանում ապաէսկալացիային։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և սերտ կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Դաշնային կառավարության ճգնաժամային խումբն այսօր կրկին հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարարությունում»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում