ԳԳոհար Սարգսյան

Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ

Էդվարդ  Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։ 

Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ  Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։ 

Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում