ԱԱնի Օհանյան

Իտալերենի ուսուցման կրթաթոշակ՝ 10 ուսանողի համար

Իտալերենի ուսուցման կրթաթոշակ՝ 10 ուսանողի համար

Իտալական 14 համալսարաններից բաղկացած Italian Culture on the Net կոնսորցիումը հայտարարել է 10 ուսանողի վեցամսյա կրթաթոշակ տրամադրելու մրցույթ: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ այն ուղղված է իտալերենի և մշակույթի ուսուցման առաջին կուրսի առաջին կիսամյակի ընդունելության վճարների մասնակի փոխհատուցմանը:

Մրցույթին գրանցվելու համար դիմորդները պետք է՝

  • ունենան ավագ դպրոցի վկայական.
  • չլինեն իտալական մեկ այլ համալսարանի ուսանող.
  • լեզվի թեստից ստանան առնվազն 60/100 միավոր:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և հետևյալ հղմամբ՝ https://laurea.italicon.it/it/borse-di-studio: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում