ՎՎահե Դավթյան

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

 

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ: ՄՊՀ-ից տեղեկացնում են, որ արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ

 

«2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսվարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:

 

Օրենքի ընդունումից հետո գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։

 

Հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որոնք գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և 30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումները, դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

 

Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, [email protected] էլփոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 830 840, ներքին՝ 203, հեռախոսահամարով»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում