ԳԳոհար Սարգսյան

Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարվել է մրցույթ

Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարվել է մրցույթ

Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրվածությունը Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ՝ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ հայտարարվել է մրցույթ՝ նշված գույքը վարձակալության հանձնելու նպատակով։

Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10.300.000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։

Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի 20-ը։

ՀՀ կառավարությունը 2024 թվականի մայիսի 23-ին որոշում կայացրեց Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող շենքն ու հողամասը մրցութային եղանակով վարձակալության հանձնելու վերաբերյալ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում