ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցի նոր համալիրի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցի նոր համալիրի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

 

Աշխատակազմի պատասխանատուները դիտարկել և արձանագրել են շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած թերությունները: Քննարկվել են դրանց արագ և արդյունավետ լուծում տալու հնարավորությունները։

 
 
6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։
 

Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

 
 
Շինարարի հետ զրույցում Աննա Մարտիկյանը մարզպետի անունից հորդորել է աշխատանքներն իրականացնել առանց թերացումների և սահմանված ժամկետներում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում