ԼԼուսինե Մուրադյան

Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, բենզինի շուկայում առերևույթ չարաշահում է եղել. ՄՊՀ նախագահ

Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, բենզինի շուկայում առերևույթ չարաշահում է եղել. ՄՊՀ նախագահ

Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, և ՀՀ-ում ու ընդհանրապես աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են: Այդ իսկ պատճառով նաև մեր ներքին շուկայում են գները բարձրացել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հեղուկ գազի և բենզինի գների փոփոխությանը շուկայում:

Գեղամ Գևորգյանը հերքեց այն դիտարկումը, թե փոքր տնտեսվարող սուբյեկտները դուրս են եկել շուկայից, դա էլ պատճառ է դարձել, որ հեղուկ գազի գինը բարձրանա:

«Կարծում եմ՝ տնտեսվարող սուբյեկտների քանակը բավականին շատ է, և շուկան՝ ծանր կենտրոնացված»,- ասաց նա:

Անդրադառնալով բենզինի շուկայում գնային փոփոխություններին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ այժմ կա  գործընթաց, որը շուտով կավարտվի:

«Կարծում ենք՝ այստեղ առերևույթ չարաշահում եղել է, բայց «առերևույթ» բառը շեշտում եմ, որովհետև վերջնական որոշումը չկա, որպեսզի հստակ ասենք»,- ասաց նա:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը նաև խնդրեց չհամեմատել Հայաստանում սահմանված հեղուկ գազի և բենզինի գները այլ երկրների շուկաներում առկա գների հետ, որտեղ ներքին գներ են՝ միաժամանակ հոդորելով դիտարկել բորսայի գինը, գումարել դրան ճամապարհածախսը և հասկանալ՝ վառելիքի գինը թա՞նկ է, թե՞ էժան:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում