ԼԼիլիթ Ասատրյան

Նախկին զինվորականը՝ մեղվապահ․ «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրի շահառու Ստեփան Աբալյան

Նախկին զինվորականը՝ մեղվապահ․ «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրի շահառու Ստեփան Աբալյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Ստեփան Աբալյանը Հադրութի Ուխտաձոր գյուղից է, մասնագիտությամբ՝ զինվորական։

44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորում է ստացել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, տեղափոխվել է Հայաստան, 8 ամիս բուժում ստացել հոսպիտալում։ Դուրս գրվելուց հետո բնակություն է հաստատել Արմավիրի մարզում՝ Գրիբոյեդով գյուղում։

Ստեփան Աբալյանը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում մասնակցել է բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների, որի արդյունքում ներկայացրել է մեղվապահության ոլորտին առնչվող բիզնես պլան։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի դասընթացներին մասնակցելուց հետո Ստեփանը բիզնես պլան է ներկայացրել և ստացել է 12 փեթակ մեղվաընտանիքով, 5 դատարկ փեթակ և մեղրաքամ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում