ՄՄարիա Գաբրիելյան

Գորիսում մեկնարկել են արյան կայանի շինաշխատանքները. Անահիտ Ավանեսյանը Սյունիքում է

Գորիսում մեկնարկել են արյան կայանի շինաշխատանքները. Անահիտ Ավանեսյանը Սյունիքում է

Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

 

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
 
Նախարարին են ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։
 

Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են արյան կայանի շինաշխատանքները։
 
Նախարարը հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և տվել հանձնարարականներ պատասխանատուներին։

 

Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։

 

Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։

 

Նախարարն անդրադարձել է նաև 2024 թ. առաջին կիսամյակին Գորիսի տարածաշրջանի բժշկական հաստատությունների ԱԱՊ բուժաշխատողների գործունեությանը և դրա դիմաց խրախուսական (բոնուսային) վարձատրության ցուցանիշներին:
 
Տարածաշրջանի բոլոր թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները և բուժակ֊մանկաբարձական կետի բուժքույրերը ստացել են հավելավճարներ։
 
Անահիտ Ավանեսյանի այցը Գորիսում ավարտվել է ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնում և այնտեղ գործող վերականգնողական կենտրոնում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում