Չինաստանը հերքել է Տաջիկստանի տարածքում ռազմաբազայի կառուցման մասին տեղեկությունը

Չինաստանը հերքել է Տաջիկստանի տարածքում ռազմաբազայի կառուցման մասին տեղեկությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը Տաջիկստանի տարածքում չինական ռազմաբազայի կառուցման մասին:

Համապատասխան հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է Չինաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։

«Անկասկած կարող եմ ասել, որ Չինաստանը միշտ վարել է անկախ խաղաղ արտաքին քաղաքականություն և չունի որևէ ռազմակայան Կենտրոնական Ասիայում»,- ընդգծել է պաշտոնյան:

Ավելի վաղ The Daily Telegraph թերթը հայտնել էր Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու, Չինաստանի կողմից ռազմաբազա կառուցելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում