ԿԿարմեն Ղուկասյան

Էկոնոմիկայի նախարարությունն իր ֆունկցիաները կատարելիս բախվում է խոչընդոտի, որը խանգարում է ավելի էֆեկտիվ իր գործը կատարել. Թունյան

Էկոնոմիկայի նախարարությունն իր ֆունկցիաները կատարելիս բախվում է խոչընդոտի, որը խանգարում է ավելի էֆեկտիվ իր գործը կատարել. Թունյան

Էկոնոմիկայի նախարարությունն իր ֆունկցիաները կատարելիս բախվում է խոչընդոտի, որը նրան խանգարում է ավելի էֆեկտիվ իր գործը կատարել, և առաջարկում է այդ խոչընդոտը վերացնել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին, Թունյանը նրանց առաջարկեց մասնակցել տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին և անել առաջարկներ:

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի մտահոգություններին՝ նշեց՝ հարցը բարդացվում է, այնինչ` «մարդիկ ընդամենը իրենց աշխատանքային գործունեությանը վերաբերող խոչընդոտն են ուզում վերացնել և հստակություն մտցնել: Եթե կարծում եք, որ այդ հստակությունը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել, առաջին ընթերցումից հետո 3 ժամվա ընթացքում խնդրում եմ առաջարկները ներկայացնել և հանձնաժողովի նիստին ավելի մանրամասն կքննարկենք»,- հավելեց Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել Կառավարության կողմից ոլորտային, ներդրումային ծրագրերին հավանություն արժանացնելու լիազորությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներն ապահովելու նպատակով: 

Նախագծի ընդունման հրատապությունը Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ ներկայումս առկա են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք Կառավարության կողմից դեռևս չեն կարողանում հավանության արժանանալ լիազորող նորմի հետ կապված խնդիրների պատճառով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում