Կապանում կբացվի ամբողջովին հիմնանորոգված դպրոց

Կապանում կբացվի ամբողջովին հիմնանորոգված դպրոց

Հաշված օրեր և Կապանի համար 2 դպրոցը ամբողջովին հիմնանորոգված, կբացի դռները:

Ժամանակակից տեխնոլոգիական ուսուցման պահանջներին համահունչ այս կրթօջախը շահագործման կհանձնվի ժամկետից փոքր-ինչ ուշ, սակայն շինարարները ոչ մի ջանք չեն խնայել դպրոցը միջազգային չափանիշներին համապատասխան նորոգելու համար: Դպրոցն ունի կաթսայատուն, ջեռուցման արդի համակարգ, մարզադահլիճ:

Դպրոցի տնօրենը թվարկում է նոր դպրոցի մասնաբաժինները՝ մեկը մյուսից գեղեցիկ և լուսավոր դասասենյակներ, մարզադահլիճ իր սանհագույցներով ու հանդերձարանով, ճաշարան, ուրախությամբ փաստում՝ փլուզումից հետո այսպիսի դպրոցի մասին էին երազում, հիմա այն իրականություն է։

Աշխատակիցներն էլ ճամպրուկային տրամադրությամբ են. բայց դեռ շարունակում են դասավանդել թիվ 1 և թիվ 6 դպրոցներում։ Դպրոցի շենքի կենտրոնում` ամենաբարձր կետում խորհրդանշական ժամացույցն է, որ վայրկյան առ վայրկյան կրճատում է ժամանակը մինչև բացման օրը։

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում