ՄՄարիա Գաբրիելյան

Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետը

Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետը

ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի և գրավադրման դրույթների հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ առաջարկվում է երկարացնել ծրագրին մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին մասնակցության դիմումներ ներկայացնել 2023 թ. փոխարեն մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Միաժամանակ, տնտեսվարողներին աուդիտի, մոնիթորինգի և գնահատման, հաշվապահական բարձրորակ ծառայություններով ապահովելու և փորձառու կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ առաջարկվում է ծրագրին մասնակից ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» ընկերությունների հետ մեկտեղ ծրագրին մասնակից դարձնել նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» ընկերություններին: Հաշվի առնելով, որ ներդրումային ծրագրի ավարտից հետո շահառուն ներկայացնում է անշարժ գույքի վկայականի պատճենը, առաջարկվում է հանել շահառուի կողմից ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ ներկայացնելու վերաբերյալ դրույթը։ Անասնաբուծության ճյուղում ինքնաբավության մակարդակի բարձրացման համար առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում միևնույն շահառուին հնարավորություն տալ իրականացնել 1-ից ավելի ներդրումային ծրագրեր և օգտվել տրամադրվող աջակցությունից, ինչպես նաև հստակեցվել են շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում կարգավորումները։ Հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով սահմանվել է դրույթ՝ շահառու կազմակերպության սնանկ ճանաչվելու, լուծարման, գործունեության դադարեցման կամ գործունեության ոլորտի փոփոխության վերաբերյալ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում