ՆՆորայր Շողիկյան

Ակունք համայնքում վարդերի ջերմոցներ կկառուցվեն

Ակունք համայնքում վարդերի ջերմոցներ կկառուցվեն

Կառավարությունը բավարարել է «Էնի ֆլաուերս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ջերմոցներ։

Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել ծաղիկներ, մասնավորապես՝ վարդեր։ Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և վարդերի արտադրության կազմակերպման արդիական մեթոդներով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 950 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 280 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 30 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար: Մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 494 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.7 մլն դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում