ՎՎահե Դավթյան

Զովացուցիչ ըմպելիքների արտադրության գործունեությունը կասեցվել է

Զովացուցիչ ըմպելիքների արտադրության գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, գ․ Զովունի, ապրանքանիշը՝ «Չաղ-չաղ թագավոր»)։

 

Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը.
  • չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը.
  • չեն բացառվել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկները թափվելը, բորբոսի առաջացումը.
  • արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով.
  • հատակների, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
  • սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։

Զովացուցիչ ըմպելիքների արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում