ԱԱսպրամ Սարատիկյան

Գևորգ Պապոյանը այցելել է Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն

Գևորգ Պապոյանը այցելել է Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 20-ին այցելել է Արմավիրի մարզի Մերձավան համայնք՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն ու զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

 

Նախարարին է ներկայացվել կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև աշխատանքների առաջնահերթությունը՝ սերմերի հավաստագրման համակարգի արդիականացում (թվայնացում), տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրում և գործարկում, կենսաքիմիական լաբորատորիայի հիմնում և ժամանակակից սարքավորումներով վերազինում, գրանցված սորտերի տեղեկատվական շտեմարանի ստեղծում։

 

Այց է կատարվել նաև կենտրոնի սերմերի և տնկանյութի կենսաքիմիայի լաբորատորիա, որտեղ նախատեսվում է մոլեկուլային գենետիկական մեթոդների կիրառմամբ իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի նույնականացում, սորտերի գենետիկական անձնագրավորում, սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության հավաստում:

 

Շրջայցին հաջորդել է աշխատանքային հանդիպում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում