ԳԳոհար Սարգսյան

Ագրոբիզնեսին աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրման համար

Ագրոբիզնեսին աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրման համար

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական Զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց մրցույթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

 

Թիրախային խմբերն են՝
Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք բռնի տեղահանվել են Հայաստան և բնակվում են երկրի գյուղական բնակավայրերում և համայնքներում:

 

Թիրախային տարածքներն են՝
 
Հայաստանի բոլոր գյուղական բնակավայրերն ու համայնքները, ներառյալ փոքր քաղաքները:

 

Ինչպե՞ս դիմել
 
Քայլ 1
 
Ծանոթացի՛ր մրցույթի պայմաններին այստեղ:
 
Քայլ 2
 
Ներբեռնի՛ր և լրացրու՛ հայտադիմումը:
 
Քայլ 3
 
Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը հետևյալ տարբերակներից մեկով՝
 
1․ էլ. նամակ [email protected] հասցեին, կամ
2․ Փոստային առաքմամբ կամ առձեռն հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ:

 

Մրցույթը բաց կլինի մինչև անհրաժեշտ քանակի շահառուների ընտրությունը: Վերջնաժամկետը կհայտարարվի մրցույթի փակման օրվանից 10 աշխատանքային օր առաջ:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 93 144 635; +374 93 144 518 հեռախոսահամարներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում