ԳԳոհար Սարգսյան

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հանդիպմանը

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հանդիպմանը

Հունիսի 11-13-ը Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հինգերորդ հանդիպմանը: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը շեշտադրել է նշյալ հարթակի կարևորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում և ներկայացրել ՄԱԿ 2030 Կայուն զարգացման օրակարգի 7-րդ նպատակին և Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը: 

Միջոցառման շրջանակներում Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԴ Գլխավոր տնօրեն Աջայ Մաթուրի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԴ նպատակներին հասնելու ուղղությամբ հետագա համագործակցային ջանքերի հեռանկարները:

«Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, որն այժմ անցնում է վավերացման ներքին ընթացակարգերով, Հայաստանը ստորագրել է 2023 թ. նոյեմբերի 16-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում