ՎՎահե Դավթյան

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին մեքենա է այրվել

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին մեքենա է այրվել

Հունիսի 4-ին` ժամը 16։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է Toyota մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․Ս․):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է ավտոմեքենան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում