ՎՎարդան Հովսեփյան

Ալավերդիում առողջապահության նախարարին են ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները

Ալավերդիում առողջապահության նախարարին են ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Լոռի կատարած այցի հաջորդ կանգառը Ալավերդին էր։ 

 

Հեղեղից տուժած բնակավարեր այցից հետո Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, առողջապահության մարզային պատասխանատուների հետ քննարկմանը նախարարին են ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները:
 

 

Անդրադարձ է եղել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում իրականացվող աշխատանքներին, այդ թվում ներկայացվել են խմելու ջրի և հողի նմուշառման արդյունքները, ընթացիկ աշխատանքները։

 

Նախարարը շրջայց է կատարել նաև Ալավերդի բժշկական կենտրոնում, հետաքրքրվել պացիենտների առողջական վիճակով, բուժսպասարկման ծավալներով, իմունիզացիայի ընթացիկ տեմպերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում