Հաքան Ֆիդանը և Ալի Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Հաքան Ֆիդանը և Ալի Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Բաղերի Քանին երախտագիտություն է հայտնել Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության մահվան կապակցությամբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կարեկցանքի ու ցավակցական ուղերձների, ինչպես նաև Թուրքիայում սուգ հայտարարելու համար։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են «Պաղեստինի իրադրությանն առնչվող հարցեր»։ «Իսլամադավան երկրները չպետք է որևէ միջոց խնայեն Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Ֆիդանն աջակցություն է հայտնել Գազայի հատվածում հակամարտության հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստ հրավիրելու Իրանի առաջարկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում