ԿԿարմեն Ղուկասյան

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են գործընկերության և փոխադարձ վստահության ոգով, առանձնանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարեցտարի աճող երկկողմ տնտեսական ակտիվությամբ, մշակութային ու գիտակրթական փոխգործակցության վերելքով։

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է հաղորդել մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու դրանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրմանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առաջ մղել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ տեսանելի ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում