ԿԿարմեն Ղուկասյան

Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվել

Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 1-ին՝ ժամը 23:46-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երթևեկելու ընթացքում հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Օ. Կ., ծնված 1983 թ.)։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 2-ին՝ ժամը 00:00-ին, մարվել՝ 00։07-ին:

Ավտոմեքենան այրվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում