ԼԼուսինե Մուրադյան

2023-ին պետական բյուջեն ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3,1-ի դիմաց. ֆինանսների նախարար

2023-ին պետական բյուջեն ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3,1-ի դիմաց. ֆինանսների նախարար

2023 թվականին պետական բյուջեն ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3,1-ի դիմաց: 2023-ին պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 1,4 տոկոսային կետով, սակայն՝ նախատեսվածից ցածր լինելով 1,7 տոկոսային կետով: Այս ցուցանիշներն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ինչպես հիշում եք՝ դեկտեմբերին [ՀՀ] Կառավարությունը ստանձնեց ԼՂ կառավարության կողմից Հայաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ ունեցած պարտքը, որը մեր պարտքն ավելացրեց 2,2 տոկոսով: Այսինքն՝ եթե այս ավելացումը չլիներ, մեր պարտքն ավելի ցածր կլիներ 2022 թվականի պարտքի մակարդակից»,- ասաց նախարարը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում