ՄՄարիամ Մխիթարյան

Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Շամարինը

Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Շամարինը

Ռազմական դատարանը ձերբակալել է ՌԴ ԶՈՒ գլխավոր վարչության ղեկավար, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին։

Ռուսական լրատվական գործակալությունները, վկայակոչելով 235-րդ կայազորային զինվորական դատարանը, հայտնում են, որ Շամարինը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի կաշառքի գործով։

Սա ռուսական ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցչի չորրորդ ձերբակալությունն է մեկ ամսվա ընթացքում։ Առաջինը պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովն էր, որը մեղադրվում էր մոտ 1 միլիարդ ռուբլի կաշառք վերցնելու համար, պաշտոնյան ձերբակալվել էր ապրիլի 24-ին։

Մայիսի կեսին դարձյալ կաշառքի գործով կալանավորվել և ձերբակալվել էր ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը։

Մայիսի 17-ին խարդախության գործով ձերբակալվել էր Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը:

Մայիսին՝ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն լքեց այդ պաշտոնը և ստանձնեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում