ԼԼիլիթ Ասատրյան

ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է կառույցի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է կառույցի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ:

Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք այլ ծրագրեր, մասնավորապես՝ պետական տուրքի, դրոշմանիշային վճարների, ինչպես նաև մաքսային միասնական հաշվի էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվելիք աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աջակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում