ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապանդման և ընդլայնման հետ կապված հարցեր։

 

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։

 

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում