ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության հարցը

Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության հարցը

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

 

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։

 

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման համատեքստում:

 

Լեհաստան կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Միեշկո Պավլակի և նախագահի խորհրդական Վոյչեխ Գերվելի, ինչպես նաև Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ։
 
ԱԳ նախարարի տեղակալը Վարշավայում մասնակցել է նաև պանելային քննարկման Defence24 Days համաժողովի շրջանակներում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնում (OSW - Center for Eastern Studies):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում