ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելու անհրաժեշտություն չկա. կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. Քեմերոն

ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելու անհրաժեշտություն չկա. կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. Քեմերոն

Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. նման քայլի անհրաժեշտություն չկա։

Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ չի կարող բացառել իրադարձությունների նման զարգացումը:

«Ներկայումս մենք վերապատրաստել ենք ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականի: Կարծում եմ, որ սխալ կլիներ, եթե ՆԱՏՕ-ի զինվորները սպանեին ռուս զինվորներին»,- ասել է Քեմերոնը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում