ՎՎարդան Հովսեփյան

Կոտայքում տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Կոտայքում տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

«Մայրիկ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։

 

Արդյունքում պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը սպոր առաջացնող ջերմասեր թերմոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ և մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք:

 

Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում