ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային բաժանմունքի բացմանը

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային բաժանմունքի բացմանը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

 

Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը՝ տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն:

 

Բաժանմունքում արտահիվանդանոցային պայմաններում այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում:

 

 

Առողջապահահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը: «Ինձ համար կարևոր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ պայմանների ապահովումը, բուժանձնակազմի մասնագիտական զարգացումը, թվայնացումը, բուժծառայությունների որակը: Ես բացառելու եմ չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը և ակնկալում եմ, որ մեկ տարվա մեջ կենտրոնում կունենանք միանման պայմաններ»,- նշել է նախարարը:

 

Անահիտ Ավանեսյանը, տնօրեն Արա Երեմյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել կենտրոնում. նրան ներկայացվել են ծառայություններն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կամզակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:

 

Կառավարության աջակցությամբ բաժանմունքների վերանորոգումն ու վերազինումը կլինի փուլ առ փուլ։
 

Տարեսկզբից գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված վերանորոգված բաժանմունքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում