ԼԼիլիթ Ասատրյան

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

Երկկողմ համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ:

 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի․ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ արքայազնի նախագահությամբ գործող Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի (AGFUND) ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։

 

Արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ AGFUND-ը համագործակցում է միջազգային, տարածաշրջանային և կառավարական ավելի քան 450 կազմակերպության հետ և շուրջ 133 երկրում աջակցում զարգացման տարբեր ծրագրերի:
 

Հանդիպման ավարտին Ալ Սաուդն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ այցելելու Հայաստան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում