ՆՆորայր Շողիկյան

Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը

Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը

Էկոնոմիկայի ախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում։

 

Նախարարը հեռանկարային է համարել նաև գործակցությունը շինարարարության և ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ստեղծման ուղղությամբ։

 

Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային կարող է հետաքրքրել, մասնավորապես, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում