ՄՄարիամ Մխիթարյան

Կուրգանի ամբարտակում արտահոսքեր են առաջացել

Կուրգանի ամբարտակում արտահոսքեր են առաջացել

Կուրգանի ամբարտակը մեծ հիդրավլիկ ծանրաբեռնվածության տակ է, ինչի հետևանքով արտահոսքեր են առաջացել, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կուրգանի նահանգապետ Վադիմ Շումկովը։

Կուրգանում և տարածաշրջանում շտապ տարհանում է ընթանում ուժեղ հեղեղումների պատճառով։ Միայն մարզկենտրոնից 3000 բնակիչ է տարհանվել։ Նրանց ուղարկել են ժամանակավոր տեղավորման կենտրոններ։

Հինգշաբթի տեղի Տոբոլ գետում ջրի մակարդակը հասել է 10 մետր 15 սանտիմետրի՝ գերազանցելով 30 տարվա վաղեմության ռեկորդը։ Շաբաթ օրը ջուրը սկսել է աստիճանաբար հետ քաշվել, սակայն օդերևութաբանները զգուշացնում են, որ այն վտանգավոր մակարդակին կմնա մինչև ապրիլի 25-ը։ Հեղեղումները, ամենայն հավանականությամբ, դեռ չեն հասել գագաթնակետին, դա կլինի առաջիկա օրերին:

Հեղեղումների գոտում գտնվում է 37 բնակավայր։ Հեղեղվել է ավելի քան 2 հազար բնակելի և ավելի քան 3000 ամառանոցային տուն։ Կուրգանի շրջանի բնակիչները օգնում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին կառուցել նոր ամբարտակներ և ամրացնել գոյություն ունեցողները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում