ԱԱնի Օհանյան

Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան ՀՀ-ում սովորել. Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ուսանողներին

Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան ՀՀ-ում սովորել. Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ուսանողներին

«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր և պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 19-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:

Խոսելով Ակադեմիական քաղաք ծրագրի մասին՝ պատգամավորը նշել է, որ կրթության մակարդակի բարձրացումը շատ կարևոր է մեր երկրի ապագայի համար: Նա հավելել է, որ նպատակ կա կառուցելու ժամանակակից պայմաններին համահունչ և տեխնիկայով հագեցած ուսումնական համալիր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությանը, անվտանգային խնդիրներին:

«Մեզ համար կարմիր գիծ է ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի մասին:

«Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, ուժեղացնենք մեր բանակը, դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը»,- ասել է պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում