ՎՎարդան Հովսեփյան

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`

 

«Հալվա արևածաղկի», 250 գր., արտադրված 20․02․2024 թ., պիտանի է մինչև 20․10․2024 թ.,
 
«Հալվա արևածաղկի չամիչով», 250 գր., արտադրված 17․01․2024 թ., պիտանի է մինչև 17․09․2024 թ.,
 
«Հալվա արևածաղկի գետնանուշով», 250 գր., արտադրված 23․02․2024 թ․, պիտանի է մինչև 23․10․2024 թ.,
 
«Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով», 110 գր., արտադրված 28․01․2024 թ., պիտանի է մինչև 28․06․2024 թ.,
 
«Հալվա արևածաղկի» 250 գր., արտադրված 25․02․2024 թ․, պիտանի է մինչև 25․10․2024 թ.,
 
«Կոզինախ արևածաղկի», 150 գր., արտադրված 25․02․2024 թ․, պիտանի է մինչև 25․08․2024 թ.,
 
«Հալվա արևածաղկի օդային», 200 գր., արտադրված 15․02․2024 թ․, պիտանի է մինչև 15․10․2024 թ.:

 

Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

 

«Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

 

Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։
 
Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին: Շնորհակալ կլինենք ակտիվ համագործակցության համար:

 

Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում