ԼԼիլիթ Ասատրյան

Գևորգ Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են ՀԲ աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը

Գևորգ Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են ՀԲ աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի ղեկավար Ֆրաուկե Յունգբլուտին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

 

Քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը (CARA), որն այս պահի դրությամբ գտնվում է նախագծային փուլում։ Ծրագրի իրականացման նախնական ժամկետ սահմանված է 2025-2030 թթ.-ը։
 
 

Ծրագիրը կօժանդակի էկոնոմիկայի նախարարության ծրագրերի և իրականացման եղանակների վերակողմնորոշմանը, կանդրադառնա գյուղատնտեսության ոլորտի խոցելիությանը կլիմայական ազդեցությունների նկատմամբ, կբարելավի ագրոպարենային արժեքային շղթաների և պարենային համակարգի կատարողականը, կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կօգնի Հայաստանին կատարել ԱՍԳ ստանձնած պարտավորությունները:

 

Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով ներդրումներ, կլիմայախելամիտ գյուղատնտեսություն, շուկայական կապեր, լոգիստիկա և արժեքային շղթայի զարգացում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում