ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Բադալյանը և ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը բանկի պատվիրակներին ներկայացրել են ծրագրի տեխնիկական‚ բնապահպանական‚ սոցիալական բաղադրիչները‚ ծրագրի գնահատված արժեքը և բազմաթիվ այլ թեմաներ։
 
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունները։
 
ԵՆԲ առաքելության անդամները Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են նաև Սյունիքի մարզ՝ ծանոթանալու կառուցվելիք 60 կմ երկարությամբ ճանապարհի ծրագրին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում