Արմավիրցի գործարարների տնտեսական ֆորումը Սարդարապատում

Արմավիրցի գործարարների տնտեսական ֆորումը Սարդարապատում

Բարեգործությունից-գործարարություն. սա էր Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված  արտերկրում  ու Հայաստանում բնակվող արմավիրցի գործարարների  տնտեսական 2-րդ ֆորումի կարգախոսը:

Հանդիպման ընթացքում գործարարներն առաջարկել են ստեղծել հոգաբարձուների խորհուրդ և հիմնադրամ, որի միջոցով կքննարկեն ու կյանքի կկոչեն իրենց նախաձեռնությունները տնտեսության մեջ:

Բիզնես ծրագրերի համար մարզային իշխանությունները գործարարներին նպաստավոր պայմաններ են առաջարկում:

Արմավիրի մարզպետ  Աշոտ Ղահրամանյանի խոսքով՝ նրանց հնարավորություն են տալու գործարար միջավայրում ներդրումներ անել և շահույթ ստանալ, բնակչությունն էլ, բնականաբար, օգտվի ծրագրից:

Ֆորումի ընթացքում պատվոգրեր և «Երվանդ թագավոր» ոսկե կրծքանշաններ ստացան այն գործարարները, որոնց միջոցներով նորոգվել են հոգևոր, կրթական ու մշակութային մի շարք հաստատություններ, բնակարաններ ստացել բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում