Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի Հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։  

«Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի Հայկական թաղամասում երեկ տեղի ունեցած միջադեպերով։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում ստատուս քվոն»,- ասված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։

Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայկական «Կովերի պարտեզից» ապօրինի տեղահանում էր սկսել՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում