Հաճելի է լսել Իսրայելի և Ադրբեջանի միջև պատմական և մշակութային կապերի մասին. Իրանի հարցով ԱՄՆ բանագնաց

Հաճելի է լսել Իսրայելի և Ադրբեջանի միջև պատմական և մշակութային կապերի մասին. Իրանի հարցով ԱՄՆ բանագնաց

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան: Այցի շրջանակում դիվանագետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի և Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի հետ:

Իրանի հարցով հատուկ բանագնացի հաղորդագրության համաձայն՝ արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ:

Նշվում է, որ Փեյլին Իսրայելի դեսպանի հետ քննարկել է նաև տարածաշրջանում Իրանի գործողությունները: «Շատ հաճելի է լսել Իսրայելի և Ադրբեջանի միջև պատմական և մշակութային կապերի մասին»,- հավելել է դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում