ՄՄարիա Գաբրիելյան

ՏԿԵ փոխնախարարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հարցեր

ՏԿԵ փոխնախարարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարի տեղակալը կարևորել է մի շարք ծրագրերի մասով ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը:

 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել Հայաստանի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» (ՍՆՏԶ) վերաբերյալ մի շարք հարցեր:

 

Տերտերյանը և ՀԲ-ի ներկայացուցիչները խոսել են ծրագրի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների ընթացքից, քննարկել են «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող գործողությունների նոր վեցամսյա ծրագիրը:

 

Նախարարի տեղակալը և Իվան Դրաբեկը քննարկել են նաև դպրոցաշինության և մանկապարտեզների շինարարության հետ կապված հարցեր: Դրաբեկը նշել է, որ առկա են հնարավորություններ վերանորոգելու, վերազինելու մի շարք մանկապարտեզներ կամ դպրոցներ:

 

Կարևոր համարելով այս նախաձեռնությունը՝ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները դպրոցների և մանկապարտեզների շինարարության հետ կապված՝ հավելելով, որ այս ծրագիրն աջակցություն կլինի Կառավարությանը նշված ոլորտում:

 

Հանդիպման ընթացքում Տերտերյանը ներկայացրել է համայնքահենք մի շարք հարցեր, խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը վերաբերող թեմաներից, Կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերից, որոշ համայնքներում իրակակացվող մասնակցային բյուջետավորման գործընթացից:

 

Կարևոր համարելով ծրագրի շարունակականությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում ունենալ և քննարկել հետագա գործունեության հետ կապված հարցերը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում