ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը փորձել է օգնել կանխել Կրոկուսի վրա հարձակումը. Քիրբի

ԱՄՆ-ը փորձել է օգնել կանխել  Կրոկուսի վրա հարձակումը. Քիրբի

Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Կրասնոգորսկում տեղի ունեցած ողբերգությանն ընդառաջ ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանն իրազեկել է ահաբեկչության սպառնալիքի մասին: Այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել  է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նա վստահեցրել է, որ  ԱՄՆ-ը փորձել է օգնել կանխել  ահաբեկչությունը։ «Մարտի 22-ի հարձակումից առաջ Միացյալ Նահանգները հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում մեծ հավաքների և համերգների դեմ ահաբեկչական սպառնալիքի մասին»՝ պնդել է պաշտոնյան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում