ՄՄարիամ Մխիթարյան

Ավելի քան 130 բրիտանացի պատգամավոր կոչ է արել արգելել զենքի վաճառքն Իսրայելին

Ավելի քան 130 բրիտանացի պատգամավոր կոչ է արել արգելել զենքի վաճառքն Իսրայելին

Ավելի քան 130 բրիտանացի խորհրդարանական Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել արգելել զենքի վաճառքն Իսրայելին՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների պատճառով:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնին ուղղված նամակում նշվել է այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի կողմից նման քայլերի մասին, որը հայտարարել է Իսրայել ինչպես մահաբեր, այնպես էլ ոչ մահաբեր զենքի արտահանումը դադարեցնելու մասին, գրում է The Guardian թերթը։

Բողոքի հեղինակների կարծիքով՝ բրիտանական զենքի Իսրայել արտահանման հետ կապված «սովորական բիզնեսը միանգամայն անընդունելի է»։ Պատգամավորները նամակում հիշեցնում են, որ Գազայում հակամարտության նախորդ երկու սրման ժամանակ Լոնդոնը դադարեցրել էր զենքի վաճառքը Թել Ավիվին։ «Այսօր իսրայելական զինվորականների բռնությունների մակարդակը շատ ավելի բարձր է, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունն անգործության է մատնված»,- նշվում է փաստաթղթում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում