ԳԳոհար Սարգսյան

Շրջանառության մեջ են դրվում ՀՀ ն​որ հուշադրամներ

Շրջանառության մեջ են դրվում ՀՀ ն​որ հուշադրամներ

2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառ​ության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնականա բանկից:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.):

Դարձերես՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Աննա Կուրղինյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ 

Մետաղը/հարգը ոսկի 9000

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2024

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.):

Դարձերես՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 9000

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2024

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում