ԼԼիլիթ Ասատրյան

ՏԱՑ-ը 2023-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6 տոկոսով

ՏԱՑ-ը 2023-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6 տոկոսով

Տարվա երկրորդ ամսում շարունակվել է երկնիշ աճի տեմպը պահպանվել: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները: 2 ամսում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 13.6 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրկնակի աճ է գրանցել, այդ թվում՝ արտահանումն աճել է 2.6 անգամ, իսկ ներմուծումը՝ 73.2 տոկոսով: Էական աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում՝ 28.9 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է՝ 24.1, շինարարությունը՝ 10.8, իսկ ծառայությունների ծավալն աճել է 5.2 տոկոսով: Անկում է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ 4.9 տոկոս: Սպառողական գները նվազել են 1.3, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 0.4 տոկոսով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում