ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին՝ ժամը 01։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

 

 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են BMW (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1976 թ․), Mercedes-Benz (վարորդ` Լ. Զ., ծնված 1986 թ․) և BMW (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի լիցքավորման վահանակին։
 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 2015 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2021 թ.) և Ա. Մ.-ն (ծնված 2017 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում