ՄՄարո Թարվերդյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Տերյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի հետ։

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) մարտին կայացած հերթական նիստի արդյունավետ անցկացմանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2024 թվականին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը Հայաստանում անցկացնելու կարևորության և հնարավորությունների շուրջ։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում